Տիգրան Աբրահամյան.Հայաստանը պարզապես պատրաստ չէ դիմակայության
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ում հրապարակված Արդբեջանի պահանջներին, գրում է.
«Այն պահանջները, որոնք Ադրբեջանը Հայաստանին է ներկայացնում նորություն չեն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը 2020 թվականի հետպատերազմյան ժամանակաշրջանում տարբեր նկատառումներով այս ամենը փորձում էր ներկայացնել «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում։
Ավելին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իջեցված օրակարգն այս փուլին է վերաբերվում, իսկ առաջիկայում դրանք ընդլայնվելու են և առավել սեղմելու օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ։
Ե՛վ ներքաղաքական, և՛ ռեգիոնալ, և՛ նույնիսկ աշխարհաքաղաքական իրադրությունը բավականին վատ ազդակներ է ուղղում մեր տարածաշրջան, իսկ Հայաստանը պարզապես պատրաստ չէ դիմակայության։
Խնդիրը ոչ այդքան ռեսուրսները կամ խախտված ռազմական բալանսը չէ, որքան Հայաստանում պատերազմ հրահրողների իշխանությունը։
Ստեղծված իրադրության բովանդակային լուծումներին տրամաբանական կլինի անդրադառնալ միայն գործող ռեժիմի հեռացման պայմաններում, որովհետև սրանց գոյությունն ինքնին սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Այդ տեղեկությունն այս պրոցեսում ամենակարևորը և ամենաաղետաբերն է
- Զոհրաբյան. Ահա 1919-1920թ. քարտեզը
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»