ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին տարեկետման տեղերը կառավարության հայեցողությանը թողնելու նախագծի վերաբերյալ
ԱԺ-ն ՔՊ-ական 63 պատգամավորով սկսեց ԱԺ նիստը և առանց հարցերի, քննարկումների և ելույթների միաձայն ընդունեց օրակարգը, նրա լրացումը և անցավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը:
«Օրինագծով այսուհետ բնագիտական տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտություններում կառավարությանը տրվում է լիազորություն՝ սահմանելու ԲՈւՀ-երի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել մեր դիմորդները՝ ստանալով տարեկետման իրավունք»,-ներկայացնելով նախագիծը՝ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա նաև նշեց, որ տարեկետում կտրվի բարձագույն կրթության բոլոր երեք մակարդակներում՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
Նախագծի մյուս հիմնական դրույթը, ըստ Վահրամ Դումանյանի, տարակետման իրավունքի շեմը նախկին 27 տարեկանից 28 տարեկան սահմանելն է:
Նրա խոսքով՝ 27 տարեկան սահմանափակումը խորհրդային շրջանից է գալիս, այն ժամանակ դպրոցը 10 տարի էր, իսկ ներկայում 12 տարի է դպրոցական ուսուցումը:
Ըստ Դումանյանի՝ ուսանողը 4 տարի սովորում է բակալավիատում, 2 տարի մագիստրատուրա և 3 տարի ասպիրանտուրա և 27 տարեկանում զորակոչվում է բանակ և չի հասցնում պաշտպանել թեկնածուկան թեզը, այդ պատճառով էլ նման ուսանողների համար տարեկետման իրավունքը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 28 տարեկանը:
ՔՊ-ական պատգամավորները հարցեր և ելույթներ չունեին նախագծի վերաբերյալ և արագ անցան հաջորդ՝ Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան