Ախալքալաքցի բռնցքամարտիկը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ախալքալաքցի Սամվել Ղազարյանը զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը:
Իտալիայում՝ Մոնտեսիլվանո քաղաքում, ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Վրաստանի հավաքականի կազմում է նաև ախալքալաքցի պատանի բռնցքամարտիկ Սամվել Ղազարյանը։ Մրցաշարի տարիքային կատեգորիան 15-16 տարեկան մարզիկներն են։ 80 կգ քաշային Սամվել Ղազարյանը համոզիչ հաղթանակ տարավ թուրք բռնցքամարտիկ Մուրաթ Թաշիի նկատմամբ՝ 5։0 հաշվով։ Դրանից հետո հոկտեմբերի 2-ին կիսաեզրափակչում Ղազարյանը մենամարտել է գերմանացի Սոֆիան Բիցիցի հետ և 5։0 հաշվով պարտվել է։ Նա Ախալքալաք կվերադառնա բրոնզե մեդալով։
Jnews-ը գրում է, որ Սամվել Ղազարյանն Ախալքալաքի մարզահամալիրի սան է։ Նրա մարզիչն է Վենետիկ Ղազարյանը։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին և կավարտվի հոկտեմբերի 5-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան