Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը:
Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ
- ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան