Չարլզ III-ը Շոտլանդիայում է
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և կոնսորթ թագուհի Կամիլան այցելել են Շոտլանդիա։ Սա նրանց առաջին համատեղ ուղևորությունն է և հանրությանը ներկայանալը թագուհի Եղիսաբեթ II-ի մահվանից հետո:
Եվրանյուզը գրում է, որ թագավորական զույգը գնացել է Շոտլանդիա՝ քաղաքի կարգավիճակ շնորհելու Դանֆերմլայնին՝ շոտլանդացի միապետների սիրելի բնակավայրին։
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Շոտլանդիայի Ֆայֆ տարածաշրջան գտնվող Դանֆերմլայնի փողոցներ՝ հույս ունենալով տեսնել նոր միապետին: Չարլզ III-ը, քիլթ հագած, ողջունել է հավաքվածներին ու հանդիպել Շոտլանդիայի ղեկավարության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան