Անգլիայում Մարտիրոս և Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված համերգ-ցուցահանդես կկազմակերպվի
Լոնդոնի հայկական «Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիան» Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան հովանու ներքո հոկտեմբերի 15-ին կազմակերպում է Մարտիրոս և Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված համերգ-ցուցահանդես:
Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգի մասնակիցները մենակատարներ են Միացյալ Թագավորությունից և Եվրոպայի այլ երկրներից: Համերգին ներկա են գտնվելու ՄԹ Լորդերի Պալատի և Պառլամենտի ներկայացուցիչներ, Թագավորական Քենսինգթոն և Չելսի համայնքների համայնքապետեր:
«Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Սիփան Օլահը, ում ջանքերով իրականացվում է հայ արվեստի ճանաչումն ու տարածումը Լոնդոնում: