Շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ ՀՀ-ից․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը պաշտոնական այցով հոկտեմբերի 9-ին մեկնելու է Մոսկվա, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե ինչ հարցեր է քննարկելու այնտեղ։
«Քննարկելու եմ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է և մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք»,- ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը», Ալեն Սիմոնյանն ասաց. «Գիտեք ինչ, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետև շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն, ընդհանրապես, որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից: Որովհետև եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք:
Բայց միաժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու և դրան ինչ է հետևելու: Բայց այն, որ այո, խնդիր կա, միանշանակ է, այդ մասին ես խոսելու եմ և պնդելու եմ իմ հայտարարությունները»։
Պատասխանելով հարցին՝ ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանը միութենական պետության մաս դառնա կամ ՌԴ մաս, քիչ առաջ նման հրապարակում է արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», կա՞ արդյոք Ռուսաստանից հնչող նման պահանջ, պարտադրանք, Ա. Սիմոնյանն ասաց. «Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել: Նման խոսակցություն չկա, ինձ համար չի էլ կարող լինել: Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն: Բացառում եմ, որ նման բան լինի, ու ես չիմանամ»:
Հարցին՝ հավաստի չի՞ համարում այդ աղբյուրը, նա պատասխանեց. «Չէ, չեմ համարում, քանի որ ես նման ինֆորմացիա չունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Հարությունյան. 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլն այսօր տրամագծորեն հակառակն ասեց
- Այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել. Անդրանիկ Քոչարյանը` ՀԱՊԿ֊ից դուրս գալու մասին
- Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին
- Զասը Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ առաքելության նախնական արդյունքները
- Արման Ղուկասյան. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգն արհեստական է
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից դուրս գալը ևս մեկ հիմարություն կլինի
- Դավիթ Տոնոյան. ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար
- ՊՆ-ից ո՛չ հերքում են,ո՛չ էլ հաստատում ՝ Հայաստանը հրաժարվե՞լ է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին
- ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարնեը հանդիպել են Նյու Յորքում
- Լուսավոր դիրքեր մեկնած Արզաքանցյանը, ՀԱՊԿ-ից դուրս գալ պահանջող Խզմալյանն ու Փաշինյանը
- ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը Հայաստանից մեկնել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները