Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են. Անդրանիկ Քոչարյան
«Նման ցավոտ իրողությունները կարող են կրկնվել, քանի որ մենք ճանաչում ենք մեր դիմացը կանգնածին՝ անհրաժեշտ է ոտքի կանգնել և նոր թափով շարժվել առաջ: Առավել ևս, որ մեր հակառակորդն իր գործողություններով նպաստում է այդ անվտանգային խնդիրների անհապաղ իրականացմանը»,-Աժ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա կոչ արեց յուրաքանչյուրին, որպեսզի հասկանան, որ հայրենասիրությունը սկսվում է ազգային գույներից, համերից փոխադարձ սիրուց, ուրիշի ցավի ու կորստի նկատմամբ կարեկցանքից, արդար ու ազնիվ ձգտումներից:
«Պատերազմում փառքով ընկարծները և ողջ մնացածները մեզ հայրենասիրություն ու իրական արժեքներ սովորեցրին, ամուր հող ստեղծեցին մեր հայրենիքի հեռանկարային ապագան կերտելու համար: Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր պահապան Հրեշտակների թիվն ավելացավ: Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են: Այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի ու պետականության զինվորները: Մեր դարպասները սկսվում են սահմանից և Եռաբլուրից, դրա համար ոչ մեկի առջև չպետք է փակվեն Եռաբլուրի դռները»,-հայտարարեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պարտք ունի Եռաբլուրին վերադարձնելու, հայրենիքը լուռ, մտքով, հոգով, գործով սիրելու,և պետք է անխողնջ աշխատել ու արարել:
«Հայրենիքը ողջ խորությամբ և գոյությամբ զգալ է պետք, իսկ վիրավոր հայրենիքը բուժել է պետք՝ անվերապահ, բացառիկ սիրով ու նվիրումով»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը և կարևորեց նորից հառնելը, գոտեպնդվելը, վերականգնվելը և հայը, հայկականի ձևը, գույնն ու պատկերը սրտի ողջ խորությամբ զգալը և անկեղծորեն սիրելը:
Պատգամավորն իր խոսքն ավարտեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերով. «Տղի ժամանակներ են, զավա՛կս, պիտի հողդ պահե՛ս, ատամներով պահես: Ուժն է հարգվում, թույլին ոչ մեկ բանի տեղ չի դնում: Թույլ կամ փոքր միավորները վտանգի ժամանակ խմբվում են ու առաջանում է թույլ միավորների հզոր երամն ու ինչքան ուժեղ է «Ես»-ը այնքան ուժեղ է «մենք»-ը: Ճիշտ հասկացիր՝ ուժ՝ ոչ թե թուրքի լկտիություն ու բռնություն, այլ ուժ, քաջություն, իմաստություն, խորամանկություն»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներն 6 ամսով երկարաձգել
- Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախույզների ստաժում ամեն տարի 2 % հավելավճար կհաշվարկվի.Արփինե Սարգսյան
- Դպրոցն ավարտեցի՝ 16 տարեկան էի, երկու տարի հասունացա նոր գնացի բանակ. Հովիկ Աղազարյան
- ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին տարեկետման տեղերը կառավարության հայեցողությանը թողնելու նախագծի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին