«Հրապարակ». Ինչ է հասկացնում Փաշինյանն իր ընտանեկան կայքում հրապարակված հոդվածով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը, որով ներկայացվում էին Ադրբեջանի` Հայաստանին ուղղված 5 պահանջները, ընդդիմադիրներն ընկալել էին որպես նախկին նախագահներին ուղղված աղերսագին խնդրանք՝ աջակցել ստեղծված իրավիճակում: Ասում էին, որ այդ խնդրանքը նաև ուղեկցվում է շանտաժով, մասնավորապես խոսքը հինգերորդ կետի մասին է․
«Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:
Գաղտնիք չէ, որ Ալիևը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ անհետ կորածների թեման գնում հասնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակները։ Ասում էին, որ սրանով Փաշինյանը հասկացնում է, որ եթե ընդունի Ադրբեջանի այդ պահանջները, նախկին նախագահներն էլ են պատասխան տալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան