
Ջո Բայդենը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է երկրորդ ժամկետի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրավապաշտպան և հեռուստահաղորդավար Էլ Շարփթոնի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է առաջադրվել նախագահական երկրորդ ժամկետում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայյտնել է NBC-ն։
Նշվում է, որ Բայդենն այս մասին ասել է սեպտեմբերին, ինչն ավելի ուշ Շարփթոնը հայտնել է իր ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներին։
Ըստ կազմակերպության աղբյուրի՝ Բայդենն ասել է. «Ես պատրաստվում եմ դա նորից անել... պատրաստվում եմ»:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, մինչ այդ, ինքը՝ Բայդենը, ձեռնպահ է մնացել իր թեկնածության առաջադրման վերաբերյալ նման հայտարարություններից՝ չնայած այն հանգամանքին, որ դրա մասին խոսում էին նրա կողմնակիցները։