Ռեկորդային գնաճ Թուրքիայում
Թուրքիայում սեպտեմբերին գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է տարեկան 83,45%: Ամենից շատ թանկացել են տրանսպորտային ծառայությունները, ինչպես նաև սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները։ Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ինստիտուտին։
Միաժամանակ, ըստ թուրք անկախ փորձագետների, Թուրքիայում գնաճը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արդեն հասել է 186,27 տոկոսի:
Թուրքիայի Կենտրոնական բանկը դեկտեմբերից շարունակում է տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը՝ չնայած սպառողական գների աճին և ազգային արժույթի արժեզրկմանը։ Տարեսկզբից լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 50%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան խնդրել է Ռուսաստանին գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը
- Թուրքական լիրան արժեզրկման վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան