Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Կուզեի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացված շատ կարևոր մի որոշման մասին:
Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:
Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը թող ցույց տա, թե իր 1 միլիարդ դոլար եկամուտից, որ երկրում է 200 միլիոն հարկ վճարել․ Թարվերդյան
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ
- «Հրապարակ». Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և մեկնել Արցախ
- «Հնարավո՞ր է փողերի լվացման գործընթացում ներգրավված է եղել Ամերիաբանկը». Անպատասխան մնացած հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին