Արսեն Բաբայան. Այդ տեղեկությունն այս պրոցեսում ամենակարևորը և ամենաաղետաբերն է
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Շատերն անդրադարձան «Հավաստի աղբյուրի» տեխնիկական կողմին, թե ով է այդ հավաստին, ինչ տեսակ է, ինչ բերեց մեր գլխին, սակայն, ցավոք, քչերը խոսեցին «Հավաստի աղբյուրի» տված տեղեկության բովանդակության մասին: Մենք վաղուց ենք ճանաչում նրան, բայց դեռ չենք կարողանում հաղթահարել:
Այդ տեղեկությունը (պահանջներ), իմ համոզմամբ, այս պրոցեսում ամենակարևորը և ամենաաղետաբերն է: Մենք պետք է կարողանանք կենտրոնանալ հենց բովանդակության վրա և մեր բոլոր ջանքերն ուղղենք այդ պրոցեսը կանգնեցնելուն:
Մինչ մենք իրար բացատրում կամ համոզում ենք՝ պետք է օգնե՞նք, թե՞ վռնդենք, թշնամին պահանջում և ստանում է»։