Արտակ Զաքարյան. Դա «հավաստի աղբյուրի» հավաստի սուտն է
ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Նիկոլի «Հավաստի աղբյուրն» անցել է ստեղծված ծանր իրավիճակի հետ կապված ճշմարտություններն ու կիսաճշմարտությունները անանուն և սեփական մեկնաբանություններով ներկայացնելու գործելաոճին: Ակնհայտ է, որ սեփական մեկնաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվեն «իշխանությունների» կապիտուլյանտական տրամադրությունները:
Վերջնական վերլուծություններ, հետևություններ և իրավիճակից հնարավոր լուծումների շուրջ կրկին մտորելու համար պետք է սպասել, թե ե՞րբ «հավաստի աղբյուրը» կանդրադառնա հարցին, թե ի՞նչ են ուզում նաև ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն: Ընդ որում՝ կողմերի ցանկութուններին անդրադարձի հաջորդականությունը «հավաստի աղբյուրը» պատահական չի ընտրել:
Թեկուզև Նիկոլն իր վերջին ասուլիս-հարցազրույցում ասաց, որ զենքի մատակարարությունների ուշացումը կապված չէ ՌԴ հետ, ինչը նաև վերաաստատեց պաշտոնական ՊՆ, սակայն «հավաստի աղբյուր» հանդիսացող Նիկոլը, ինկոգնիտո հայտարարում է ՌԴ կողմից Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելու մասին: Միևնույն ժամանակ նշում է նաև, որ իբրև թե այդ պրոբլեմը եղել է նաև նախկինում՝ 2016թ. առաջ: Դա «հավաստի աղբյուրի» հավաստի սուտն է, որն ունի սեփական անկարողությունն ու իր իշխանության նկատմամբ անվստահությունն արդարացնելու, ինչպես նաև մեղքը դաշնկացի վրա բարդելու նպատակ: Սա ի միջ այլոց:
Առայժմ միջանկյալ արձանագրությում ենք, որ ստեղծված ողբերգական իրավիճակի համար մեղավոր են Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության նախագիծը, Ադրբեջանը, Թուրքիայի աճող դերը, Ռուսաստանի՝ ստատուս քվոն պահպանելու անկարողությունը, Ուկրաինայում Արևմուտքի հետ պլանավորված բախումը, Սև ծովը, Բոսֆորն ու Դարդանելը, ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին, Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտները, Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին և այլն:
Ես չեմ զարմանա, որ վերջում «հավաստի աղբյուրը» հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ, այս ամենի մասին, ինքը տեղյակ չի եղել, և բոլորովին վերջերս է իմացել վերոթվարկյալ պրոբլեմների մասին: Բայց դեռ չշտապենք, և սպասենք տեսնենք թե ըստ «հավաստի աղբյուրի» ի՞նչ են ուզում «ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն բազմաչարչար հայ ժողովրդից: Կարևորը՝ ինքը մեղավոր չէ՛»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Հարությունյան. 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլն այսօր տրամագծորեն հակառակն ասեց
- Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ
- Ստեփան Դանիելյան. Էջմիածնի Սամիթի աշխատանքները Տեր-Պետրոսյանը հայտարարեց ավարտված, որ էլ ավելի անհարմար վիճակում չհայտնվի
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ, որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի
- Ցյուրիխյան արձանագրությունների, հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. 3-րդ նախագահի գրասենյակ
- Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր-Պետրոսյան
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան