Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախույզների ստաժում ամեն տարի 2 % հավելավճար կհաշվարկվի.Արփինե Սարգսյան
«Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահի դրությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատողներն իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց չեն ստանում ո՛չ հավելավճար, ո՛չ էլ ավելանում է նրանց աշխատավարձի գործակիցները»,-խորհրդարանում այսօր հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ զեկուցելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը և հարակից փաթեթը:
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել 2 % հավելավճար և որ օրենքը ուժի մեջ մտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:
Արփինե Սարգսյանն ասաց, որ հաջորդ փոփոխությամբ կարգավորվելու է ՀՔԾ լուծարման հետևանքով դատախազություն և այլ քննչական մարմիններ տեղափոխված աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները:
«Նրանց աշխատանքային ստաժը չէր դիտարկվում հավելավճարի կոնտեքստում և նախագծով առաջարկվում է այս սոցիալական երաշխիքը ևս վերականգնել այն աշխատակիցների համար, որոնք տեղափոխված կլինեն դատախազություն կամ քննչական մարմին»,-հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ:
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ.-ին երբ խնամքի նպաստ տրվեց չաշխատող գյուղաբնակ ծնողներին՝ քաղաքաբնակ ծնողները դժգոհեցին. Դավիթ Խաչատրյան
- Դպրոցն ավարտեցի՝ 16 տարեկան էի, երկու տարի հասունացա նոր գնացի բանակ. Հովիկ Աղազարյան
- ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին տարեկետման տեղերը կառավարության հայեցողությանը թողնելու նախագծի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան