Անհեթեթություն է․ Պեսկովը՝ ՀԺ-ի «հավաստի աղբյուրի» հրապարակման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումը, թե Ռուսաստանի Դաշնությունը ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելոռուս միությանը կամ Ռուսաստանի կազմի մեջ մտնել, ինչի համար Մոսկվան խրախուսում է Բաքվին։
«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրո՞ք Ռուսաստանը նման մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցում այսօր «Հավաստի աղբյուրը» հրապարակել էր «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերնագրով հոդված։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Հարությունյան. 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլն այսօր տրամագծորեն հակառակն ասեց
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան