Քաղաքական 16:48 04/10/2022 Հայաստան

Զազրելի է ՀՀ ներկայացնող անձի կողմից՝ իր ընտանեկան թերթով Ադրբեջանի պահանջների, դաշնակիցների վերաբերյալ արտահոսքի կազմակերպումը. «Հայաստան»

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը  հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են:

Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագությունն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում:
Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:

Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականն առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ:

Մասնավորապես.
1. Զազրելի է Հայաստանը ներկայացնող անձի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն աղերսելով՝ Ադրբեջանից քարտեզ խնդրելը, իր ընտանեկան թերթով Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական պահանջների, ինչպես նաև դաշնակիցների վերաբերյալ տեղակատվական արտահոսքի կազմակերպումը, որով զուգահեռաբար ահաբեկում է հանրությանը և փորձում ստեղծել անելանելիության զգացում և քաոս: Սա այն դեպքում, երբ այս վիճակի ստեղծման թիվ մեկ պատասխանատուն ինքն ու իր քաղաքական խմբակն են: Խմբակցությունը որոշեց այս հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հայտարարության առնչությամբ հանդես գալ առանձին հրապարակմամբ:

2. Դաշնակիցների վերաբերյալ իրարամերժ և սպառազինություն ձեռք բերելու անկարողության վերաբերյալ վտանգավոր հայտարարություններով, զինված ուժերի թուլացման պատճառ դարձած օրենսդրական և գործադիր նախաձեռնություններով, բանակին ժողովրդային աջակցության մերժման վարքագծով, արտաքին սպառնալիքներին դիմագրավելուն կոչված երկրի ռազմաքաղաքական և ռազմարդյունաբերական համակարգը ակնհայտ անգործունակ դարձնելով, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար կենսականորեն անհրաժեշտ ներազգային համերաշխությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ջարդելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը կանխամտածված կամ ակամայից օժանդակում է Հայաստանի թշնամիներին և արտաքին աշխարհում նպաստում հակահայ մթնոլորտի ձևավորմանը:

3. Վերը նշված վարքագծին զուգահեռ կեղծ խաղաղասիրական թեզեր հրապարակ նետելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը չի անդրադառնում հանգամանքին, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը ձեռք է բերվում վերոնշյալ համարժեք երաշխիքներով, որոնք ներկայումս պետք է լինեն Հայաստանի իրական օրակարգի հարցեր:
Խմբակցությունն, անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել: Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները՝ քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունը իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի:

Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը:

Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը:

Հետևաբար, այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները:

Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից:
«Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները:

«Հայաստան» խմբակցությունը, դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը:

Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով:

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}