«Հրապարակ». Վարչական դատարանը հօգուտ Մխիթար Զաքարյանի որոշում է կայացրել, դատախազությունը բողոքարկել է այն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչական դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։
Հիշեցնենք․ 2021 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները քաղաքական հետապնդումներ սկսեցին ընտրված պատգամավորների, մասնավորապես՝ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ, Գլխավոր դատախազությունը դիմեց ԿԸՀ` նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, և դիմումը բավարարվեց։
Մինչդեռ շատ իրավաբաններ պնդում էին, որ ԿԸՀ-ն հակաօրինական որոշում է կայացրել, քանի որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու իրավասությունը խորհրդարանինն է։
Իշխանական իրավաբանության գուրուներ Վլադիմիր Վարդանյանը և մյուսները ևս առաջ էին մղում այդ հակաիրավական թեզը, որ ԿԸՀ որոշումը բավարար է։ Դեռևս 2021թ. հուլիսին Մխիթար Զաքարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները: Մենք տեղեկացանք, որ այս տարվա հուլիսի 22-ին վարչական դատարանը հօգուտ Մխիթար Զաքարյանի որոշում է կայացրել: Զաքարյանը մեզ ասաց, որ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա