Ղրղզստանի վարչապետը Տաջիկստանին մեղադրել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու մեջ
Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Տաջիկստանին մեղադրել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու մեջ։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավարի մամուլի ծառայությունում, երեքշաբթի հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը և վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ժապարովն իր զրուցակցին տեղեկացրել է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրման մասին։ Նրա խոսքով, բախումների արդյունքում Ղրղզստանի սահմանամերձ գյուղերում ավերվել են քաղաքացիական և սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտներ՝ վնասվել է 12 դպրոց, 11 մանկապարտեզ, գրեթե ամբողջությամբ այրվել է 612 տուն։
Ժապարովն ասել է, որ Ղրղզստանը «միշտ եղել է, կա և կլինի բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից»։
«Սա մեր անփոփոխ դիրքորոշումն է: Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա ոտնձգություններ մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Մեզ ուրիշինը պետք չէ, բայց մենք չենք հրաժարվի մերից: Տաջիկական կողմի նման անօրինական և ավերիչ գործողությունները խարխլում են մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությունը»,- նախարարների կաբինետի ղեկավարն մեջբերում է մամուլի ստորաբաժանումը։
Հարակից հրապարակումներ`
- Շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ ՀՀ-ից․ Ալեն Սիմոնյան
- Այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել. Անդրանիկ Քոչարյանը` ՀԱՊԿ֊ից դուրս գալու մասին
- Զասը Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ առաքելության նախնական արդյունքները
- Տաջիկստանի հետ բախումների հետևանքով Ղրղզստանում 62 մարդ է մահացել
- Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Ղրղզստանի հետ սահմանին հակամարտությունում 41 մարդու մահվան մասին
- ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է հղել