Ռ․ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
«Նախագահ Քոչարյանի հասցեին Տեր-Պետրոսյանի հնամաշ մտքերին արդեն իսկապես ձանձրալի է որևէ կերպ անդրադառնալ»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Yerevan.Today-ը դիմել էր Բագրատ Միկոյանին՝ առաջին նախագահի այսօրվա պարզաբանմանն անդրադառնալու խնդրանքով։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը իր ընտանեկան կայքում հրապարակված «հավաստի աղբյուր»-ի անվան տակ ներկայացրել էր, թե ինչի շուրջ են բանակցում ինքն ու Իլհամ Ալիևը, և ինչ է պահանջում վերջինս։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անմիջապես արձագանքեց՝ նշելով․ «․․․ Պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել»։
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն այսօր հրապարակեց նրա հավելյալ մեկնաբանությունը․ «Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ, որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի
- Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր-Պետրոսյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան