«Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգեց «Սիլվայի գործով» նիստը։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն կարողացել ներկայանալ՝ այլ գործերով դատական նիստերին մասնակցելու պատճառով։
Հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 9-15-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը բացակայելու է երկրից, իսկ դատավորը մասնակցելու է Արդարադատության դասընթացներին, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
- «Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին մինչև հոկտեմբերի 4-ը
- «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը
- «Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան