«Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված իրական դեպքերի մասին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի «Վերհիշիր անունը քո» մոնոպիեսը: Ներկայացման բեմադրիչն ու դերասանը ՀՀ վաստակավոր արտիտ Ռոբերտ Հակոբյանն է: Պիեսի բեմականացումը Ռ. Հակոբյանինն է՝ թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի:
Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա և պատմում է իրական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ:
Ներկայացումը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին, ով ստեղծել է ոչ միայն գեղեցիկ խորալներ ու եկեղեցական շարականներ, այլ նաև հայտնի է որպես հայ ժողովրդական երգերի հանրահռչակող։
Առաջնախաղերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 30-ին: