Ամերիկուհին սպանել է հղի աղջկան և նրա արգանդից հանել երեխային
29-ամյա ամերիկուհին մեղավոր է ճանաչվել 21-ամյա հղի աղջկան սպանելու և երեխային արգանդից հանելու մեջ։ Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնում է FoxNews-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերին Տեխաս նահանգի Նյու Բոստոն քաղաքում։ Մեղադրյալը մուրճով մի քանի հարված է հասցրել տուժողի գլխին, իսկ հետո դանակի 100-ից ավելի հարվածներ է հասցրել նրան, իսկ հետո վիրաբուժական դանակով կտրել նրա որովայնն ու դուրս հանել երեխային։
Մինչ սպանությունը ամերիկուհին գրեթե 9 ամիս ցույց է տվել, որ հղի է, ինչպես նաև ուսումնասիրել է 35-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերության մասին տեղեկությունը։ Սպանված կինը հենց հղիության 35-րդ շաբաթում էր։
Դատախազների խոսքով՝ կինը ստել է հղիության մասին՝ երիտասարդ տղամարդու հետ հարաբերություններ պահպանելու համար և ասել, որ նրան ստիպելու են ծննդաբերել հենց այն օրը, երբ նա սպանելու էր հղի աղջկան։
Նշվում է, որ երեխան որոշ ժամանակ անց մահացել է։
Պետական մեղադրող կողմն ամբաստանյալի համար մահապատիժ է պահանջում։ Հոկտեմբերի 12-ին նշանակված դատավարության ժամանակ երդվյալ ատենակալները կորոշի՝ կինը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա