Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների ու սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ը:
Նախարարությունից մանրամասնում են, որ դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։
Փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`
. դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
. բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,
. օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններ՝
. սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-647),
. արտաքին կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-646):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին