Առաջարկվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներն 6 ամսով երկարաձգել
«Պաշտպանության նախարարությունը շուրջ 2 ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր՝ ընդհանուր 10 հազար էջից ավելի ծավալով, որը դեռ վերջնական չէ»,-ԱԺ-ում հայտնեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հիմնավորելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու իր նախաձեռնությունը:
Վերջինս առաջարկեց 6 ամսով երկարացնել հանձնաժողովի աշխատանքները:
Նրա խոսով՝ նոր փաստեր և տեղեկություններ բացահատելուց հետո կարիք է առաջացել ՊՆ-ից և պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված ևս այլ նոր փաստաթղթեր և տվյալներ:
«Կատարվելիք աշխատանքների հիման վրա հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը և նրանց հրավիրել հանձնաժողով»,-հայտարարեց Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախույզների ստաժում ամեն տարի 2 % հավելավճար կհաշվարկվի.Արփինե Սարգսյան
- 2020 թ.-ին երբ խնամքի նպաստ տրվեց չաշխատող գյուղաբնակ ծնողներին՝ քաղաքաբնակ ծնողները դժգոհեցին. Դավիթ Խաչատրյան
- Դպրոցն ավարտեցի՝ 16 տարեկան էի, երկու տարի հասունացա նոր գնացի բանակ. Հովիկ Աղազարյան
- ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին տարեկետման տեղերը կառավարության հայեցողությանը թողնելու նախագծի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան