Իրավապահները պետք է բացահայտեն ՀԺ-ի անանուն աղբյուրը, քանի որ թշնամական դիվերիսա է Հայաստանի նկատմամբ. Մանուկյան
«Եթե ԱԺ ընդդիմությունը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին, ԱԺ մեծամասնությունն ուղղակի աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային ժողովը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ ԱԺ հերթական քառօրյան տևել է 3,5 ժամ, այսօրվա նիստն ընդամենը 12-13 րոպե։
«Սա վկայում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունն անգործության է մատնված ԱԺ-ում։ Եթե վերհիշենք այն քառօրյաները, երբ ընդդիմությունը չի մասնակցել նիստերին, ԱԺ-ում գրեթե քննարկում չի եղել։ Չի լինում ընդդիմությունը, որևէ քննարկում, նույնիսկ իշխող խմբակցությունը ձևի համար իր մեջ քննարկում չի ծավալում։ Սա ուղղակի այն սնանկության մասին է վկայում, որը կա ԱԺ-ում, ԱԺ-ում առկա ճգնաժամի վառ վկայություն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Գ.Մանկյանի խոսքով, թեև ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ լիագումար նիստերին, հանձնաժողովի նիստերին, մնացյալ բոլոր գործիքակազմերով՝ հարցապնդումներ, մարզային այցելություններ, միջազգային պատվիրակություններ, միջազգային տարբեր հարթակներում նամակներ, հայտարարություններ, արտահայտում է իրավիճակի շուրջ անհանգստություններ։
Անդրադառնալով Վեհափառի ու նախագահների հանդիպման ձևաչափին, նա նշեց, որ ողջունելի է նախագահների պատրաստականությունը, նաև Արցախի նախագահների, վկայում է, որ, իրոք, այնպիսի իրավիճակ է, որ բոլորն էլ պատասխանատվության գիտակցումով են մոտենում հարցին։
«Այստեղ մեծ խնդիր առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից հետո։ Այդ ձևաչափի նպատակը ոչ թե երկխոսության հարթակ ձևավորելն է, այլ՝ իրավիճակից լուծում գտնելը։ Ակնկալելի է, որ այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի։ Իր հայտարարությունից հստակ չէ, եթե լինի հանդիպում՝ կմասնակցի, թե ոչ։
Այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր էր, որն առաջարկում էր Տեր-Պետրոսյանը»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքում «Հավաստի աղբյուրի» հրապարկմանը, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, նա ընդգծեց, որ պետք է առաջին հերթին այն հետաքրքրի իրավապահներին. «Սա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, քանի որ Հայաստանում տարածում է ադրբեջանական թեզեր, տեղեկատվություն, հանրությանը մղում է վախի, անորոշության, անկարողության զգացման։
Իրավապահները պետք է բացահայտեն անանուն աղբյուրը՝ ով է, քանի որ իրականում ադրբեջանական, թշնամական, թուրքական դիվերիսա է Հայաստանի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
- Ռ․ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
- Բաբկեն Հարությունյան. 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլն այսօր տրամագծորեն հակառակն ասեց
- Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ, որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի
- Ցյուրիխյան արձանագրությունների, հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. 3-րդ նախագահի գրասենյակ
- Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր-Պետրոսյան
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլը