Ղազախստանում որոշել են ամորձատել դստերը բռնաբարած տղամարդուն
Ղազախստանում տղամարդը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել դստերը բռնաբարելու համար: Այս մասին հայտնում է «Եվրասիա 1» ալիքը։
Բռնաբարության մասին աղջիկը որոշել է հարազատներին պատմել միայն մի քանի տարի անց։
«Երբ աղջիկը տասը տարեկան էր, վեց տարի շարունակ իր հայրը դաժան գործողություններ է կատարել նրա նկատմամբ և վարակել վեներական հիվանդությունով»,-ասել է Պավլոդարի շրջանի դատախազ Էրմեկ Ախմետովը։
Դատարանը տղամարդուն դատապարտել է 25 տարվա ազատազրկման և քիմիական ամորձատման։
Աղջկա հայրն իրեն մեղավոր չի ճանաչել։
Հարակից հրապարակումներ`
- Տյումենում երեք դպրոցահասակ աղջիկների կողմից բռնաբարված տղամարդը ողջ է. Օմբուդսմեն
- Բոբ Դիլանն այլևս չի մեղադրվում բռնաբարության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա