Երևանում ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին
Հոկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին։
Թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի բնորոշմամբ՝ Միշա Մայսկին եղել է «...թավջութակահարների երիտասարդ սերնդի ամենաակնառու և տաղանդաշատ երաժիշտներից մեկը»։
Համերգային ծրագրում կհնչեն՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ Սյուիտ «Ոսկե աքաղաղը» օպերայից, Օտտորինո Ռեսպիգի՝ Ադաջո վարիացիաներով թավջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկի՝ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան