Պրահայում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Էրդողանին
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես մեկնում եմ Պրահա, մասնակցելու եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի միջև, նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։
Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, որոնք, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։
Տեղեկացնեմ, որ Պրահայից մեկնելու եմ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ունենալու Անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն Պրահայում
- Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
- Պրահայում Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահի հանդիպումը բացառված չէ. ԱԳՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան