Շեֆ-խոհարարը չորս ամսում նիհարել է 41 կգ-ով ու բացահայտել իր հաջողության գաղտնիքը
126 կիլոգրամ քաշով խոհարարը Բոստոնից չորս ամսում նիհարել է 41 կիլոգրամով: Նա բացահայտել է իր հաջողության գաղտնիքը և խորհուրդներով կիսվել նիհարել ցանկացողների հետ։ Նրա պատմությունը հրապարակել է «Eat This, Not That!» պարբերականը։
Մայքլ Սքելֆոն պատմել է, որ որոշել է նիհարել զարկերակային ճնշման և հուզական վատ վիճակի պատճառով։ Նա իր առջև նպատակ է դրել 6 ամսում նիհարել 22 կիլոգրամով, սակայն նրան հաջողվել է շատ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի։
Տղամարդը սկսել է շատ քայլել և հետևել խիստ սննդակարգի՝ բաղկացած մեծ քանակությամբ սպիտակուցներից և մանրաթելերով հարուստ մթերքներից։ Սքելֆոն օրական ընդունել է ոչ ավելի, քան 1500 կալորիա: Միաժամանակ նա խորհրդակցել է բժշկի հետ և ուշադիր հետևել է իր առողջությանը։
Շեֆ-խոհարարն այժմ 85 կիլոգրամ է։ Նա խոստովանել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում և շարունակելու է նիհարել։ Նիհարել ցանկացողներին Սքլեֆոն խորհուրդ է տվել ամբողջությամբ նվիրվել գործընթացին և չդադարել հավատալ, որ ամեն ինչ կստացվի։
Հարակից հրապարակումներ`
- 263 կիլոգրամանոց տղամարդը մեկուկես տարում նիհարել է 140 կգ-ով. նա բացահայտել է հաջողության գաղտնիքը
- Զույգը նիհարել է 150 կիլոգրամով՝ փրկելով իրենց հարաբերությունները
- Բրիտանացի դերասանուհին պարի ու ապուրի շնորհիվ նիհարել է 76 կիլոգրամով
- Դիետոլոգը նշել է նիհարելու համար երեք հիմնական վիտամինները
- Հրաժեշտ ավելորդ կիլոգրամներին. ինչպես նիհարել արձակուրդի ժամանակ
- Ինչպես նիհարել առանց դիետաների
- Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
- Մասնագետի խորհուրդը՝ ինչպես նիհարել առանց նևրոզների և սննդի հանդեպ վախի
- Կինը շաբաթական 30 բանան է կերել և նիհարել 38 կիլոգրամով
- Բժիշկը հայտնել է նիհարելու համար լավագույն նախաճաշը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին