Ցուցահանդես՝ Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում
«Արվեստը՝ մետրոյում» նախագծի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսը Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում։
««Միգրացիայի պատմություններ» խորագիրը կրող լուսանկարները ներկայացնում են միգրացիոն շարժման մեջ գտնվող մարդկանց, նրանց յուրօրինակ պատմություններն իրենց միգրացիայի, նոր հայրենիքի և այն հասարակության մասին, որն ընդունել է իրենց։
Ցուցահանդեսը ներկայացված կլինի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում մինչև ս․թ․ հոկտեմբերի 15-ը։
Մուտքը ժպիտով է և ժետոնով»,- ասվում է Մետրոպոլիտենի հաղորդագրությունում։