ԱԱԿ-ն ևս կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին
Ազգային Առաջընթաց կուսակցությունը մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Bloomberg-ում հրապարակված հոդվածի համաձայն, կուսակցությունն առաջադրելու է ամերիկահայ փաստաբան Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։
Պարբերականը նշում է, որ «Գրիգորյան» իրավաբանական ընկերությունը, որը մասնագիտացած է անշարժ գույքի ոլորտում, հայտարարել է, որ այսուհետ սոցիալապես խոցելի հաճախորդներին սպասարկելու է անվճար հիմունքներով: Ընկերության հիմնական նպատակը Հարավային Կալիֆորնիայի այն քաղաքացիներին օգնելն է, ում անշարժ գույքը գտնվում է բանկերի կողմից բռնագրավման վտանգի տակ:
Ըստ աղբյուրի, ընկերության գլխավոր փաստաբան Հայկ Գրիգորյանը դադար կվերցնի իրավաբանական գործունեությունից` Հայաստան վերադառնալու համար, նա կարող է լինել առաջին ամերիկահայը, ով կառաջադրվի Հայաստանում ընտրովի պաշտոնի համար:
Հիշեցնենք, որ այս պահին հայտնի են Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մի քանի պայքարողների անուններ՝ ՔՊ-ից Տիգրան Ավինյանը, «Ուժը հայրենյաց»-ից՝ Նատալյա Ռոտենբերգը, Եվրոպական կուսակցությունից՝ Ռուբեն Հախվերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թարվերդյան. Միացյալ Հայաստանը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի Երեւանի ավագանու ընտրություններին
- «Հեռու քաղաքականությունից». Քաղաքացիների արձագանքը Ռուբեն Հախվերդյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու լուրին
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում
- Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու