Աղաբաբյան. Եթե Ադրբեջանն ուզում է սահմանագծում-սահմանազատում անել 1919 թ․ քարտեզով, փույթ չէ
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«1919 թ․ Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակությունը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության հետևյալ քարտեզը, որում ներառված էին ՀՀ տարածքից զատ Կարսի մարզը, Ջավախքը, Երևանի նահանգն ամբողջությամբ՝ ներառյալ Նախիջևանը, հետագայում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ամբողջությամբ, Ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները (ներկայումս օկուպացված Ադրբեջանի կողմից), գրեթե ողջ Հյուսիսային Արցախը։
Այնպես որ, եթե Ադրբեջանն ուզում է սահմանագծում-սահմանազատում անել 1919 թ․ քարտեզով, փույթ չէ, եկեք էդպես էլ անենք, միայն թե մեր քարտեզով։ Բայց դրա համար նախևառաջ բանակցողի փոփոխություն է պետք․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Ահա 1919-1920թ. քարտեզը
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»
- Փաշինյան. Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան