Արարատ Միրզոյան. Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել
«Իսկապես, մեզ փոխանցվել է այդպիսի փաստաթուղթ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմից հայտարարություն է եղել, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա, որո՞նք են այդ տարրերը։
Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից մարտի կեսերին փոխանցած հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են, ֆիքսել են, որ այնտեղ, ըստ էության, «մեզ համար անընդունելի ոչինչ չկա»։
«Այս անգամ ադրբեջանական կողմից փոխանցված առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ, կան բաներ, որոնք մենք դեռ վերլուծում ենք, անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք մեզ համար ընդունելի կլինեն, կլինեն բաներ՝ ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել։ Այսինքն, նորմալ բանակցային գործընթաց կշաունակի»,- ասաց նա։
Հարցին՝ ՀՀ ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին, որո՞նք ենք այդ մեխանիզմները և արդյո՞ք Ադրբեջանն այս հարցում որևէ դիրքորոշում ունի, թե ոչ։
Արարատ Միրզոյանը կրկին հղում արեց «այդ 5 կետերի հետ կապված պատմությանը»։
«Այն ժամանակ ասացինք, որ այս հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց չեն արտացոլում ամբողջական օրակարգը, կիսվեցինք մեր պատկերացումներով։ Այդ պատկերացումների հիմնական մասը վերաբերում էին հենց Լեռնային Ղարաբաղին։ Այժմ էլ բանակցությունների մաս է նաև ահա այս հարցի հասցեագրումը։ Կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել։ Այս մասին քննարկումներ են ընթանում։ Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ, երբ կհանգենք փոխադարձ ընդունելի տեսակետի, մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք»,- ասաց Միրզոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին