Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքի վրա ուղեկցվել է մեր քաղաքացիների գույքի հափշտակություններով և թալանով. Խաչատրյան
«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա ուղեկցվել է նաև մեր քաղաքացիների գույքի հափշտակություններով և թալանով»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա հարցով դիմեց կառավարությանը՝ արդյո՞ք արդեն որոշակի առումով գույքագրվել են այդ հափշտակության վնասները, օրինակ, միայն Գորիսի Խնձորեսկ գյուղում մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ կորցրել են իրենց խոշոր և մանր անասունները, որոնք հափշտակվել են ադրբեջանցիների կողմից, իսկ մի շարք ընտանիքների համար անասնապահությունն ընտանիքի միակ եկամտի աղբյուրն է։ ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում այդ գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին։
«Մենք նախորդ կառավարության նիստում քննարկել ենք և մարզպետարաններին հատկացրել ենք գումար ֆինանսական աջակցության, սոցիալական խնդիրներ լուծելու համար»,- նշեց նա։
Մաթևոսյանի խոսքով, քաղաքաշինության կոմիտեի հետ ընթացիկ աշխատանքներ են իրականացնում այն համայնքներում, որտեղ տուժել են քաղաքացիների սեփականությունը, պետական գյույքը՝ դպրոց, մանկապարտեզ։
«Միանշանակ կաջակցենք, եթե պարզվի, որ քաղաքացիները տուժել են ագրեսիայի հետևանքով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում էլ զբոսաշրջային կյանքը կանգնել է. Քերոբյան
- Թշնամու հարձակումից գրեթե 20 օր անց Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
- Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ. ՔԿ
- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
- Սահմանամերձ դարձած Ջերմուկ
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա