Որպես Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու ապացույց դատարանում ուսումնասիրել են Նիկոլ Փաշինյանի ելույթը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
«Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը որպես ևս մեկ ապացույց դատարանին է ներկայացրել 2021 թ. մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։
Ապացույցի հետազոտությունից հետո անհրաժեշտություն է առաջացել դիտարկել այդ ելույթի սփռվածությունը, ինչի հնարավորությունն այդ պահին դատարանում չի եղել ինտերնետ կապի բացակայության պատճառով։
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 10:30-ը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը
- «Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի գլխին սև ամպեր են կուտակվում