Սերգեյ Կոպիրկին. Հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից և տարածաշրջանից, շահարկումներ են
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը շահaրկումներ է որակում այն հայտարարությունները, որ Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից ու տարածաշրջանից։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պրահայում նոյեմբերի 6-ին նախատեսված Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը` դեսպանն ասել է, որ Մոսկվան միշտ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք աջակցում ենք բոլոր այն քայլերին, գործընթացներին, որոնք թույլ կտան ապահովել խաղաղություն, թույլ չեն տա բռնություններ, ուժի կիրառում, էսկալացիա ու հիմք դնել տարածաշրջանի անվտանգ, խաղաղ զարգացմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանը լինի անվտանգ և նպաստի տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին։ Ռուսաստանի համար դա շատ կարևոր է, կենսական անհրաժեշտություն։ Մենք համագործակցում ենք Հարավային Կովկասի հետ, այդ պատճառով ցանկացած խոսակցություն, որ Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, Հայաստանից, ավելին չեն, քան շահարկումները։ Սա ձեզ ասում եմ պաշտոնապես և հաստատ»,-նշել է նա։
Անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին՝ նա վկայակոչել է 2020 և 2021 թթ ստորագրված եռակողմ հայտարարությունները։
«Այս գործնական հարցերի լուծումը, բոլոր կողմերի կարծիքով, թույլ կտա ճանապարհ բացել դեպի խաղաղություն ու զարգացում։ Մենք շատ ենք գնահատում այդ ֆորմատները, մեծ նշանակություն ենք տալիս դրանց, չնայած խնդիրներին, մարտահրավերներին, մենք հիմք ենք ընդունում այն, որ դա բխում է բոլոր երկրների շահերից, այդ առումով քաղաքական կամք կա և հայկական, և ադրբեջանական կողմում։ Եվ մենք կշարունակենք աշխատել այդ ձևաչափերում»,-ասել է Կոպերկինը։
Դեսպանը նշել է ռուսական ներկայությունը երկրի խնդրահարույց տարածքներում. «Մեր զինվորականները, խաղաղապահները, սահմանապահները կապի մեջ են կողմերի հետ, նրանք աշխատում են, գործում են։ Դա շատ կարևոր գործոն է կայունության համար»,-ասել է նա՝ հիշեցնելոց, որ անցած շաբաթ ևս մեկ անգամ Հայաստան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- Անհեթեթություն է․ Պեսկովը՝ ՀԺ-ի «հավաստի աղբյուրի» հրապարակման մասին
- Բաբկեն Հարությունյան. 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլն այսօր տրամագծորեն հակառակն ասեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան