Դիմաց լեռան տարածքը կվերադարձվի նախկին տեսքին
«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի։
«Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին։
Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան