Ջուլֆալակյան. Հիմա արդեն ակտիվ քննարկվում է, թե կապիտուլյացիայի ո՞ր տարբերակն ընտրենք
Հայտնի ըմբշամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
«Արձանագրենք.
փաստորեն,դե ֆակտո առկա, դե յուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում: Քաղաքական ուժերին էլ անդրադառնալու իմաստ չկա:
Հիմա արդեն ակտիվ քննարկվում է, թե կապիտուլյացիայի ո՞ր տարբերակն ընտրենք՝ ամերիկակա՞նը, ռուսակա՞նը, թե մեկ ուրիշը, որ կարող է առաջարկվել:
Ընդ որում, տարբեր հայտնի արկածախնդիրներ/պատեհապաշտներ/տխմարներ, որոնց, ցավոք սրտի, այդ նույն հանրությունը հայտնի է դարձրել, ակտիվորեն պայքարում են ամերիկական տարբերակի համար՝ զուտ մեկ նպատակով. որ կապիտուլյացիան ստորագրող ազգակործան պատուհասը մնա իշխանության, և շարունակվի վակխանալիան:
Իսկ թե որ տարբերակով, ինչ է հանձնվում, ի՞նչ վիճակում է հետո հայտնվելու Հայաստանը, Արցախը, տեղի 100.000-ից ավելի մեր հայրենակիցները, ինչպիսի նոր ռիսկեր են առաջանալու՝ մեծ հաշվով նրանցից ոչ մեկին էլ չի հետաքրքրում:
Բացառիկ ենք նաև այդ առումով: Մի ամբողջ ժողովուրդ՝ իշխանության առաջնորդությամբ պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար...
Նորից ընդգծեմ: Ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիան է, այլ ոչ հաշտության/խաղաղության պայմանագիր, ինչպես որ ներկայացվում է կոնկրետ շրջանակաների կողմից:
հ.գ. քախտեխնոլոգիաների էֆֆեկտը.
թե ինչպես դարեր շարունակ և վերջին 2 տարին անընդհատ քեզ մորթող պետությունը «ձեռքի թեթև շարժումով» դառնում է ընդունելի, ոչ թշնամական:
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա…
Ամեն ինչ օրինաչափ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան