Թարգմանչական ֆորում՝ նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին
Հոկտեմբերի 8-ին Մատենադարանում կանցկացվի Թարգմանչական ֆորում՝ նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին։
Ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանում թարգմանչական ոլորտի զարգացմանը և ծառայել որպես հարթակ թարգմանիչների հաղորդակցման, ոլորտային հիմնախնդիրների բարձրաձայնման, զարգացման միտումների քննարկման, ինչպես նաև՝ փորձի փոխանակման համար:
Ֆորումի գլխավոր խոսնակներն ու բանախոսներն են ճանաչված թարգմանիչներ, անվանի գիտնականներ, բուհերի դասախոսներ և մասնագետներ այլ ոլորտներից։
Ֆորումի ընթացքում կծավալվեն պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով՝
– Պանելային քննարկում 1.
Համընթաց թարգմանություն. զարգացումը Հայաստանում, արդի մարտահրավերներ, միջազգային փորձ և հիմնախնդիրներ
– Պանելային քննարկում 2.
Գեղարվեստական թարգմանություն. արևելյան, եվրոպական և հայ թարգմանական գրականության հիմնահարցեր, առկա խնդիրներ ու զարգացման միտումներ
– Պանելային քննարկում 3.
Ոլորտային թարգմանություն. առանձին ոլորտներին առնչվող թարգմանության բարդություններ, եզրաբանական հարցերի քննարկում, խնդիրների լուծման հնարավոր ուղիներ, միջազգային փորձ
Ֆորումը մեկ վայրում կհամախմբի գործող և սկսնակ թարգմանիչներին, բանասերներին, լեզվաբաններին, լրագրողներին, ուսանողներին, ինչպես նաև թարգմանչական կազմակերպություններին, թարգմանությամբ հետաքրքրվող այլ անհատներին ու կազմակերպություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին