«Ժողովուրդ». Գեղամ Մանուկյանին ԱԱԾ-ն հրավիրել է հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Վերջինիս հարցաքննության են հրավիրել քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով: Անձամբ Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել տեղեկությունը, սակայն նա չցանկացավ մանրամասներ ներկակացնել՝ միայն հաստատելով, որ հրավիրվել է հարցաքննության:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, և բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ՝ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել էին Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում: Այդ մասին ահազանգել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա