«Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, և երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին:
Այդպես նաև Ռուբեն Վարդանյանի քաղաքացիության հարցը կկարգավորվի, քանի որ այսօրվա դրությամբ չի կարող որևէ ընտրովի պաշտոն զբաղեցնել Արցախում: Մեր խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն իրականում մտադիր է Արցախի իշխանությունը փաթեթով հանձնել Վարդանյանին և հեռանալ, պարզապես այս ընթացքում պիտի Վարդանյանը կարողանա իրեն արդարացնել և ապացուցել, որ արժանի փոխարինող է:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը բացառիկ պարկեշտ պաշտոնյաներից է, անգործ չի մնա. նրան Արցախի կառավարական կաբինետում բարձր և պատասխանատու պաշտոն կվստահվի: Մինչ այդ նրանք բոլորով պետք է օգնեն Վարդանյանին դիրքավորվել Արցախում և կառավարման ճկունություն հանդես բերել: Կարճ ասած, Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախի Հանրապետությունում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա