Լիբիայի խորհրդարանի նախագահը ՄԱԿ-ին կոչ է արել ուժը կորցրած ճանաչել Թուրքիայի հետ հուշագրերը
Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (Խորհրդարանի) նախագահ Ակիլա Սալեհը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով չճանաչել Ազգային միասնության կառավարության (որը գլխավորում է Աբդել Համիդ Դբեյբան) պատվիրակության կողմից Թուրքիայի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տեքստ է չորեքշաբթի հրապարակել լիբիական Al Wasat տեղեկատվական պորտալը։
«Դբեյբայի կառավարության կողմից ստորագրված փոխըմբռնման ոչ մի հուշագիր իրավական ուժ չունի»,-ասել է Սալեհը և հավելել. «Դբեյբայի կառավարության մանդատն ավարտվել է քաղաքական համաձայնագրի պայմաններին համապատասխան, այն չի կատարել իր պարտականություններն ու խնդիրները, որոնք նշված են կաբինետի հրապարակած ճանապարհային քարտեզում»։
Ըստ Սալեհի՝ Ազգային միասնության կառավարությունը մասնակցել է Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի ջրերում նավթի և գազի հետախուզման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերի և համաձայնագրերի ստորագրմանը, խախտելով քաղաքական համաձայնագրի վեցերորդ հոդվածի տասներորդ պարբերությունը:
Համաձայն այս կետի՝ գործադիր իշխանությունը չպետք է համաձայնագրեր կնքի, որոնք վնասում են Լիբիայի Պետության միջազգային հարաբերությունների կայունությունը կամ երկարաժամկետ պարտավորություններ են դնում նրա վրա։
Լիբիայի խորհրդարանի նախագահը Գուտերեշին խնդրել է նամակի բովանդակությունը տարածել Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների միջև, ինչպես նաև այն ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և այլ միջազգային կազմակերպություններին՝ բոլոր երկրներին ծանուցելու լեգիտիմության բացակայության մասին: Ազգային միաբանության կառավարություն.
Հարակից հրապարակումներ`
- Լիբիայի մայրաքաղաքում թեժ բախումների հետևանքով զոհվել է 15 մարդ
- Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և հրկիզել
- Չավուշօղլուն՝ Մակրոնին․ Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման մասին խոսելը Ֆրանսիայի գործը չէ