Մեր նպատակն է ունենալ սեփական՝ հայկական արհեստական բանականությունը. Նուբար Աֆեյան
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումն (GIF) այս տարի տեղի է ունենում այն ժամանակ, երբ վտանգված է ընդհանրապես հայկական պետության և հայի գոյությունը, ուստի մի փոքր դժվար է խոսել մեքենայացված ուսուցման, կենսաբանության կամ այլ գիտական տեխնոլոգիաների մասին, բայց մարտահրավերները մեզ ծանոթ են՝ որպես հայեր և որպես ստատափով զբաղվող գործարարներ։ GIF-ում իր ելույթն այսպես սկսեց ամերիկահայ գործարար, FAST-ի համահիմնադիր, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Նրա խոսքով՝ մարտահրավերները ստիպում են կենտրոնանալ և լարել ուժերը:
«Մեր պետության մարտահրավերները բազմաթիվ են։ Մենք ունենք ոչ համարժեք ռեսուրսներ, թերզարգացած տնտեսություն, ինստիտուցիոնալ կարողությունների բացակայություն, բարդ աշխարհագրական դիրք, որը մենք չենք ընտրում: Բայց սա մեր տունն է եղել շատ ավելի վաղ, քան մեր բոլոր հարևանները հայտնվեցին այստեղ։ Ունենք նաև բազմաթիվ քաղաքական կոնֆլիկտներ, հսկայական տարածաշրջանային անապահովություն։ Երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, Սփյուռքում մենք չէինք մտածում, որ Հայաստանի անկախությունը կարող է վտանգի տակ հայտնվել: Ու այսօր դա Սփյուռում առաջացրել է լուրջ մտահոգություն և այդ մտահոգությունը կարող է դառնալ նաև կառուցողական ուժ»,- ընդգծեց Նուբար Աֆեյանը։
Ըստ նրա՝ աշխարհն այսօր դիմակայում է անհավանական ինտենսիվության մարտահրավերների՝ պատերազմների, համավարակների, մանիպուլյացիաների և այլն: Գլոբալ մարտահրավերներից է նաև կլիմայի փոփոխությունը, ինչն, ըստ նրա, շուտով դառնալու է ամենակարևոր խնդիրը։
Նուբար Աֆեյանը նշեց՝ ապրում ենք մի դարում, որտեղ կենսաբանությունն է ամենամեծ ազդեցություն ունենալու մարդկության վրա: «Կենսաբանությունը միշտ էլ եղել է մարդու կյանքի մի մասը, բայց տեխնոլոգիայի տեսանկյունից երբեք կապված չի եղել համակարգիչների հետ, հիմա կապվում է, ինչը շատ կարևոր է»,- ընդգծեց նա։
Ըստ Աֆեյանի՝ նորարարության համար կարևորեց նաև երևակայությունը։
«Մեր նպատակն է ունենալ սեփական՝ հայկական արհեստական բանականությունը: Ներկայի հետ բարդ է մրցակցել, անցյալը ճնշում է, բայց ես կուզենայի ունենալ այնպիսի միտք Հայաստանում, որը կողջունի արհեստական բանակությունը և կզարգացնի այն: Եթե դուք վախենում եք ապագայից, ուրեմն փորձեք գտնել այդ հարցը լուծելու խնդիրը և ԱԲ-ն կարող է ձեզ օգնել այդ հարցում»,- նշեց Նուբար Աֆեյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան