Ռուսաստանին ու Թուրքիային կհաջողվի՞ արդյոք համաձայնության գալ «Su-35»-ի հարցում
Գերմանական մամուլն անդրադարձել է այն փաստին, որ «Block 70»-ի ստանդարտներին համապատասխան «F-16» ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու համար բանակցություններն ԱՄՆ-ի հետ երկարաձգվում են։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ պաշտոնական Վաշինգտոնի կողմից գործընթացի երկարաձգումը ստիպում է Անկարային այլընտրանքային տարբերակներ դիտարկել։
Ուշագրավ է, որ այս այլընտրանքային տարբերակներից են ԵՄ արտադրության բազմաֆունկցիոնալ «Eurofighter Typhoon» տեսակի ռազմական ինքնաթիռն ու ռուսական արտադրության «Su-35» կործանիչը։
Գերմանական aero.de լրատվամիջոցը գրում է․ «Ուշադրության կենտրոնում միշտ Su-35-ն է եղել։ Մեկ անձի համար նախատեսված ինքնաթիռը երկար ժամանակ է, ինչ արթնացրել է Թուրքիայի կառավարության հետաքրքրությունը։ Su-35-ը շարունակում է լինել այլընտրանք գոնե հանրության կարծիքով։ Դեռ կտեսնենք՝ Ռուսաստանին ու Թուրքիային կհաջողվի՞ արդյոք համաձայնության գալ «Su-35»-ի հարցում»։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար «Su-35»-երի ինտեգրացիան դժվար կլինի, բայց մյուս կողմից էլ «Eurofighter» ռազմական ինքնաթիռների գնման հնարավորությունն ավելի իրատեսական է։ Թուրքիան երբեք առանց այլընտրանքային տարբերակի չի մնա, իսկ ներկայումս Եվրոպայի հետ քննարկումներ են ընթանում «Eurofighter» ինքնաթիռների գնման համար։
«Թուրքիան հույս ունի, որ «Eurofighter Typhoon»-ի ամենավերջին սերնդի «Tranche 3A» կամ «Tranche 4» մոդելները կգնի։ Անկարան, սակայն, չի թաքցնում, որ կրկին նախընտրում է F-16-ը»,- գրում է գերմանական լրատվամիջոցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները