Քաղաքական 12:48 05/10/2022 Հայաստան

Սասունյան. Թուրք ժխտողականները չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում

Թուրք ժխտողականներն անցյալ շաբաթ հայտնաբերեցին, որ իրենք չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում։

Հակառակ թուրքական մեծածավալ լոբբիստական ջանքերին, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսըմը 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրեց մի օրենք, որով ապրիլի 24-ը` Ցեղասպանության հիշատակի օրը, նշվելու է որպես նահանգային ոչ աշխատանքային օր: Օրինագիծը, որը նախաձեռնել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը 2022 թվականի փետրվարի 7-ին, օգոստոսի վերջին միաձայն ընդունվեց նահանգի երկու օրենսդիր պալատների կողմից, իսկ ավելի վաղ միաձայն անցել էր պալատներից յուրաքանչյուրի երեք առանձին հանձնաժողովներով:

Նահանգային ժողովի թիվ 1801 օրենքը պարտավորեցնում է փակել բոլոր համայնքային քոլեջները և հանրային դպրոցները ամբողջ Կալիֆորնիայի տարածքում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին: Պետական ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ։ Օրենքում ամրագրված է. «Օրենսդիրը համարում և հայտարարում է, որ Ցեղասպանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղասպանությունների մասին  խորհրդածելու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագությունների ազդեցությունը և այն խմբերի համար, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հոլոդոմորով և հայկական, ասորական, հունական, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղասպանություններով: Ցեղասպանության հիշատակի օրը նշվելու է ամեն տարի ապրիլի 24-ին, որը նաև հայտնի է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիայի նահանգն ավանդաբար նշում է Ցեղասպանության իրազեկման շաբաթը»:

Օրենքում այնուհետև ասվում է. «Այս նահանգի բոլոր պետական դպրոցներն ու կրթական հաստատություններն կարող են վարժություններ անցկացնել, ֆինանսավորվելով առկա դրամական միջոցներից՝ ոգեկոչելու և հարգելու այս երկրում ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ ներդրումները: Կրթության նահանգային խորհուրդը կարող է ընդունել ուսումնական ծրագրի օրինակելի ուղեցույց, որը հասանելի կլինի պետական դպրոցների կողմից Ցեղասպանության հիշատակի օրվան առնչվող վարժությունների համար»:

Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերի 6-ին ուշացած և ձախողված փորձ կատարեց հրապարակել Գործողությունների ահազանգ՝ խնդրելով նահանգապետ Նյուսըմին արգելափակել օրինագիծը՝ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից միաձայն ընդունվելուց հետո: Թուրքական գործողությունների ահազանգը տեղադրվել է նաև Թուրքիայի կայքերում՝ կոչ անելով աշխարհի միլիոնավոր թուրքերի պատգամներ ուղարկել նահանգապետ Նյուսըմին: Գործողությունների ահազանգը պարունակում էր երկու նմուշի նամակներ՝ ուղղված նահանգապետ Նյուսըմին, ինչպես նաև նրա էլեկտրոնային փոստը, փոստային հասցեն և ֆաքսի համարը: Թուրքական նամակները պարունակում էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ սովորական ժխտողականություն՝ անտեսելով այն փաստը, որ ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատները և նախագահ Ջո Բայդենը:

Օրինագծի վերաբերյալ նահանգապետ Նյուսըմի սեպտեմբերի 30-ի որոշման նախօրեին ATAA-ն սեպտեմբերի 29-ի կեսօրից հետո հայտարարեց երկրորդ Գործողությունների  ահազանգը՝ կոչ անելով նրան վետո դնել դրա վրա: Ի դժբախտություն ATAA-ի՝ նահանգապետը հենց նույն օրը ստորագրեց օրինագիծը: ATAA-ն սեպտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի երկչոտ հաղորդագրություն՝ տպագրական սխալով. «Ցավոք սրտի, Կալիֆորնիայի թուրքերի համար կիսվում ենք ջախջախիչ տիկին [հավանաբար ցանկացել է գրել «լուր»]: Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսըմը ստորագրեց»։

Ցեղասպանության մասին օրինագիծը ստորագրելուց հետո նահանգապետ Նյուսըմը հայտարարեց. «Ցեղասպանության ոգեկոչումն ավելին է, քան պատմության դաս: Այն հզոր գործիք է՝ մարդկանց սերնդեսերունդ ներգրավելու մարդու իրավունքների սրբության, հանցագործությունների հրեշավորության և ապագա վայրագությունների կանխման համար: Ցեղասպանությունները ոգեկոչող նահանգային հիշատակի օրվա հաստատումը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, խմբերի համար հնարավորություն է տալիս բուժվելու, և հզոր ուղերձ է հղում մեր Կալիֆորնիայի արժեքների մասին: Կարևոր է նշել, որ Կալիֆորնիան շարունակում է օրինակ ծառայել՝ ցեղասպանության վայրագություններից տառապող մարդկանց անթիվ խմբերին ապաստան տրամադրելու հարցում»:

Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը՝ օրինագծի հովանավորը, հայտարարել է. «Որպես ցեղասպանությունից տուժած համայնքի անդամ, դժվար է նկարագրել, թե ինչ արժեք ունի մեզանից յուրաքանչյուրի համար, որոնք այսքան երկար հանդուրժել են մեր ցավի ու պատմության հաճախ դիտավորյալ ժխտումը։ Այսօր Միացյալ Նահանգների ամենամեծ նահանգը և աշխարհի 5-րդ ամենամեծ տնտեսությունը պարտավորվել է ամեն տարի ճանաչել ցեղասպանության հետևանքները: Բոլոր նրանց, որոնք նահատակվել են ցեղասպանության հետևանքով, մենք հիշում ենք ձեզ: Բոլոր նրանց, որոնք ապրում են ցեղասպանության հետևանքներով, մենք ձեր կողքին ենք»:

Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Լորա Ֆրիդմանն ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթին. «Ապրիլի 24-ին «Ցեղասպանության հիշատակի օրը» ճանաչելով որպես Կալիֆորնիայի նահանգային հիշատակի օր՝ մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանության ողբերգությունն ու սարսափները և դրան հաջորդած ցեղասպանությունների ավերը: Մենք նաև հարգում ենք զոհերին ու վերապրածներին պատմության ընթացքում և կրթում ենք ապագա սերունդներին՝ նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար»:
Թուրքական գործողությունների ահազանգերն ապարդյուն էին, քանի որ դրանք ունեին անհնարին նպատակ՝ արգելափակել լայնորեն ճանաչված պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը:

Միակ բանը, որ այժմ պետք է անեն թուրք ժխտողականները և նրանց կառավարությունը ավելի քան 100 տարվա կեղծիքից հետո՝ ճշմարտությունն ընդունելն է և Հայոց ցեղասպանության ժառանգներին համապատասխան փոխհատուցում կատարելը: Նման գործողությունը կբխի հենց Թուրքիայի շահերից։ Դրանից հետո Թուրքիայի քաղաքացիներն այլևս չեն ապրի խղճի խայթով և չեն դիմի ամոթալի քողարկման, երբ իրենց հիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես գրել էի 2006 թվականի դեկտեմբերի իմ հոդվածում, Ահմեթ Էրթեգունը՝ Atlantic Records-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Էրթեգունի որդին, Լոս Անջելեսում իր մահվանից առաջ հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու են թուրք պաշտոնյաները շարունակում հերքել Հայոց ցեղասպանությունը, մի փաստ, որը հայտնի է ամբողջ աշխարհին: Նա հստակեցրեց, որ Ցեղասպանության ճանաչման իր նպատակը հայերին գոհացնելը չէ: Նա կարծում էր, որ նախ և առաջ Թուրքիայի շահերից է բխում Ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա կօգնի Անկարային դիմել Եվրամիությանն անդամակցելու համար և ձերբազատվել խարանից, որն այսքան տարի հետապնդում է իր հայրենիքին:

Այժմ Թուրքիան և թուրք ժխտողականները պետք է որոշեն, թե որ ուղին ընտրել: Նրանք կարող են կա՛մ ընդունել Հայոց ցեղասպանության ակնհայտ ճշմարտությունը, կա՛մ շարունակել հերքել պատմական անվիճելի փաստը և դառնալ ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}