Շատ դեպքերում շինարարական ընկերությունները իրենց պարտավորությունները չեն կատարում. Գնել Սանոսյան
«Այս նախագծով առաջարկում ենք 50 մլն դրամ տրամադրել 20 բնակավայրերի 21 ծրագրի համաֆինանսավորման համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Հայտնելով, որ նախագիծն ընդգրկում է ՀՀ 7 մարզ՝ նախարարը թվարկեց դրանք: Նախագծով Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 28 մլն դրամ, Արարատի մարզպետարանին՝ 91 մլն դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 5 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 168 մլն դրամ, Լոռու մարզպետարանին՝ 107 մլն դրամ, Կոտայքի մարզպետարանին 74 մլն դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 32 մլն դրամ:
«Այս փաթեթում կան ծրագրեր, որոնք 2022 թվականին էինք հաստատել և աշխատանքներն ավարտվել են ու ֆինանսավորման կարիք կա»,-ասաց Գնել Սանոսյանը և տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա համար սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված է 18 մլրդ դրամ, իսկ այս պահի դրությամբ պետությունը համաֆինասավորել է 9 մլրդ դրամի 324 ծրագիր:
Նա հայտնեց, որ դժվար է կանխատեսել, թե ծրագրերի ո՞ր տոկոսը կիսատ կմնա շինարարների մեղքով:
«Որովհետև շատ դեպքերում շինարարական ընկերություններն իրենց պարտավորությունները չէին կատարում, որը նախարարությունը կամ համայնքը չեն կարողանում կանխատեսել, բայց հաշվի առնելով, որ գնալով ծրագրերի ծավալը մեծանում է, և սուբվենցիայի համար գումարի ծավալն ավելացրել ենք՝ 2023 թվականի համար արդեն 22 մլրդ դրամ է հատկացվել»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն 31 մլն դրամով, մեկ անձից գնման եղանակով կվերանորոգի բուֆետ-ճաշարանը
- Կառավարությունն այսօր ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար կհատկացնի Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը
- Կառավարությունը կհոգա սեպտեմբերի 13-ին ու դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին