«Ժողովուրդ». Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները հայտնվել են ծանր դրության առջև: Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) պետք է գործուղվի նաև նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարծես համարվում էր հարցը փակված:
Նրանց առաջադրել է հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ: Հիմա ՔՊ-ականները նրա հետ միասին պետք է փորձեն հակառակն ապացուցել:
Բանն այն է, որ նրա աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար: Նրա կենսագրության մեջ նշված է, թե աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից: Երանուհի Թումանյանցն աշխատել է ՄԻՊ-ում 2006-2016թթ. որպես ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհի, իսկ քարտուղարուհու աշխատանքը մասնագիտական ստաժ չի կարող համարվել: Փոխնախարարի մասնագիտական գործունեությունը պետք է հաշվարկել միայն 2008 թվականից:
Օրենքում հստակ ասվում է. «Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»: Այսպիսով, նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում այս չափանիշներին. նա ոչ միայն հեղինակավոր իրավաբան չէ, այլև չունի 15 տարվա փորձ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան