Կառավարությունն առաջարկում է անշարժ գույք վարձակալության տալու համար հարկել միկրոձեռնարկատերերին
«Այսօր մարդը կարող է սեփական գույքը, օրինակ՝ բնակարանը տալ վարձակալության և պահանջել, որ դրա դիմաց ստացված եկամուտը չհարկվի, քանի որ իր կարգավիճակը միկրոձեռնարկատերի է»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ շեշտելով, որ մյուս դեպքերում սովորական քաղաքացին բնակարանը վարձակալության տալու դեպքում պետք է վճարի 10 % եկամտային հարկ:
Նա ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը
Նախարարի խոսքով՝ ներկայացված նախագծերի փաթեթով սահմանափակվում են այն գործողությունները, որոնք միկրոձեռնարկատերերի համար նախատեսված չէին հարկման համար:
«Եթե անձն ունի պասիվ եկամուտներ, օրինակ գույքի վարձակալությունից եկամուտներ, կամ փոխառություն է տալիս գումարներ, մենք առաջարկում ենք սահմանել, որ միկրոձեռնարկատիրոջ կարգավիճակը թույլ չի տալիս նման պասիվ եկամուտներն ազատել հարկումից»,-ասաց նախարարը:
Մյուս փոփոխությամբ, ըստ Խաչատրյանի, ցանկացած գործատու, որը 75 հազար նվազագույն աշխատավարձ է վճարում, որը հաշվարկային 100 հազարը գերազանցում է, պետք է վճարի 20 հազար դրամ եկամտային հարկ, նաև՝ Միկրոձեռնարկատերը, որոնք նման դեպքում վճարում են 5 հազար դրամ:
Նա սաց. որ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով ցանկանում են հարկման միասնական ռեժիմ սահմանել բոլոր տնտեսվարողների համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան վերադարձած 17 ռազմագերիները գտնվում են ՊՆ հոսպիտալում
- Շատ դեպքերում շինարարական ընկերությունները իրենց պարտավորությունները չեն կատարում. Գնել Սանոսյան
- ԱԺ-ն 31 մլն դրամով, մեկ անձից գնման եղանակով կվերանորոգի բուֆետ-ճաշարանը
- Կառավարությունն այսօր ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար կհատկացնի Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը
- Զոհված զինծառայողները մայրերն Անահիտ Ավանեսյանին թույլ չեն տալիս ծաղիկներ դնել շիրիմներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում