Սպասվում է Կարեն Տոնականյանի մենամարտը՝ Եգոր Ֆրոլցովի հետ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․
«Կարեն Տոնականյանը հոկտեմբերի 7-ին կանցկացնի իր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Եգոր Ֆրոլցովի հետ: Սա Տոնականյանի 3-րդ մենամարտն է:
Նախորդ երկուսում հայ բռնցքամարտիկը հաղթել է: Մրցակցի համար մենամարտը երկրորդն է: 19 ամյա բռնցքամարտիկը առաջինում հաղթանակ է տոնել: Սիրողական բռնցքամարտում Ֆրոլցովը անցկացրել է 100 մենամարտ, որից 85-ում հաղթել է»: